Ռ. Աբովյան. Սուր ու քրոնիկ հեպատիտներով հիվանդացությունը նվազել է 1.3 անգամ
Հուլիսի 28-ին Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս տարի օրվա կարգախոսն է «Հետազոտվիր, բուժիր և պատվաստվիր»։
Ամեն օր աշխարհում 8000 մարդ վարակվում է հեպատիտով, ամեն տարի շուրջ մեկ մլն մարդ մահանում է հեպատիտից։ ԱՀԿ-ն իր առև նպատակ է դրել մինչև 2030 թվականը վերացնել հեպատիտ հիվանդությունը։
Լրագրողների հետ հանդիպմանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ 2015-ից գործադրվել են վիրուսային հեպատիտների դեմ պայքարի ծրագրեր, իրականացվում են միջոցառումների, ինչի արդյունքում այս տարի սուր ու քրոնիկ հեպատիտներով հիվանդացությունը նվազել է 1.3 անգամ։
«Հեպատիտները հիմնականում ընթանում են անախտանշան, շատ դեպքերում վարակված լինելով հեպատիտ Բ-ով, Ց-ով, տեղյակ չէ դրա մասին»,-ասաց Ռ. Աբովյանը։
Ասուլիսի մյուս բանախոս ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանն էլ հայտնեց, որ այս տարվա սկզբից բուժվել կամ բուժման փուլում է գտնվում 456 պացիենտ, որից 78-ը ՔԿՀ-ներում գտնվող մարդիկ են։
Նա հիշեցրեց, որ պոլիկլինկաներում կատարվում է հիվանդությունների անվճար հետազոտություն՝ վաղ հայտնաբերելու համար։ Օրվան ընդառաջ գործի են դրվել նաև շրջիկ կլինիկաներ։
Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ հասցեներում`
հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
հուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան