Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝
Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։ Ճանապարհին հարակից գործող շուկայում գյուղմթերք վաճառողների հետ ևս զրուցել է։
«Սոխն ինչ արժե՞, սխտորը տեղական է, թե՞ ոչ»,- Արմավիրում գյուղացիներից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։
Գյուղացին հարց ուղղեց․ «Հողի հարկը որ ճարում ենք , կապ չունի՞ դրա հետ ՀԴՄ է՞լ պետք է»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ « Էդ պրոբլեմ ա ժողովուրդ , այ էս ճամփեն, որ սարքում ենք, էդ փողերով ենք սարքում»։
Փաշինյանին այուամենայնիվ հետաքրքրում էր,թե ինչու գյուղացիները ՀԴՄ չեն տալիս։
«Սա դրսի առևտուր է, մենք իրենց ներս ենք թողնում ու ՀԴՄ ենք տալիս՝ վարձակալության համար»,- պարզաբանեց քաղաքացին։
«Այսինքն՝ դուք եք իրենց հարկերը վճարում, բայց տենց պետք ա լինի՞։ Լավ հիմա չեմ վիճում, բայց վարձակալության վճարն է վճարում, առևտրի հարկը հո ինքը չի վճարում»,- ասաց Փաշինյանը։