1000 խոշոր հարկատուների ցուցակում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը զիջել է առաջին հորիզոնականը
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:
Կիսամյակի արդյունքներով առաջին հորիզոնական է բարձրացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ առաջ անցնելով նախորդ եռամսյակում առաջին հորիզոնականը զբաղեցնող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունից։ ԶՊՄԿ-ն վճարել է 64 մլրդ դրամ հարկ, ինչը բացատրվում է միջազգային շուկայում պղնձի գների բարձրացմամբ։
Երրորդ հորզոնականում մնացել է «Գազպրոմ Արմենիան», իսկ չորրորդում «Գրանդ տոբակոն» է վճարած 23.5 մլրդ դրամ հարկով։ Առաջին տասնյակում հաջորդաբար ընդգրկված են նաև «Փրիթի Ուեյ»-ը, Ամերիաբանկը, «Վիվա Արմենիան», «Սի Փի Էս Էներջի գրուփ»-ը, «Սոֆթ կոնստրակտ»-ը, իսկ 10-նյակը եզարփակում է «Սիթի» ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- 274 նոր տնտեսվարողներ՝ խոշոր հարկ վճարողների ցանկում
- ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը