ՌԴ ԱՀԾ ղեկավարը Անկարայում քննարկել է Էրդողանի և Ասադի հանդիպման ամսաթվի և վայրի հարցը
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը այս շաբաթ Անկարայում Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպման օրն ու վայրն քննարկել է իր թուրք գործընկեր Իբրահիմ Կալինի հետ։ Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի այդ մասին հայտնում է թուրքական «Türkiye» թերթը:
Ըստ Türkiye թերթի, ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին սահմանային անցակետում։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն օրերս այցելել է Անկարա՝ Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Կալինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու Էրդողանի հետ Ասադի հանդիպման մանրամասները, քննարկվել են հանդիպման ժամկետները և վայրը՝ վերջնական տեսք տալով այս կարևորագույն հանդիպմանը»,-գրում է թերթը։ Նրա տեղեկություններով՝ Նարիշկինի ինքնաթիռը չորեքշաբթի գիշեր վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաքում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղուց չենք տեսնվել. Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը
- Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ թուրք-սիրիական հարաբերությունների վերականգման գործում Էրդողանը երկխոսության կամք է դրսևորել
- Էրդողանի հետ կհանդիպեմ՝ երբ օրակարգում լինի թուրք զինվորների դուրսբերումը Սիրիայից․ Ասադ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին