Կանաչ գոտի դարձնելու պատճառաբանությամբ Երևանի քաղաքապետարանը պտղատու և դեկորատիվ ծառեր է հատում. Ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրում է
«Քաղաքային իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ գրագետ կառավարել։
Աջափնյակում՝ Արզումանյան 4 հասցեում, քանդման աշխատանքներ են կատարում՝ կանաչ գոտի դարձնելու պատճառաբանությամբ, բայց պտղատու և դեկորատիվ ծառերը հատել են, իսկ անմիջապես հարևանությամբ գտնվող կանաչ գոտին անմխիթար վիճակում է, նստարանները խոտի մեջ ծածկված են, աղբամաններ չկան տեղադրված, խոտը նույնիսկ ասֆալտն է ծածկել։
Սրանք միայն քանդելուց են լավ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոչնչացնելով կանաչ գոտիները՝ հրաժարվում ենք էկոհամակարգային ծառայություններից, պարզ ասաց՝ ահագին փող վառում ենք․ Կարեն Աղաբաբյան
- «Կանաչ Երևան», բողոքի ցույց ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց