Սևանում քաղաքացին ափից մոտ 200 մետր հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. Փրկարար ծառայություն
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 27-ին, ժամը 14:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 200 մետր հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
Փրկարարները քաղաքացի Ա. Ի.-ին (ծնված 1994 թ․) և լողամիջոցը մոտեցրել են ափ»։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները երկու հողմավար բազեների Սիսիանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
- Փրկարարները ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են խեղդվող քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում