Ադրբեջանը «France 2» -ի հաղորդավարին մեղադրել է հայերի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ
Ադրբեջանը դժգոհել է Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ «France 2» հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերից և դրանք որակել է սադրիչ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երբ հայկական օլիմպիական պատվիրակության նավն է անցել շքերթով, հեռուստաալիքի հաղորդավարներից մեկը խոսել է «հայերի հետ բարեկամության մասին» և որ «Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտերին մոտ երկիր է», իսկ երբ ադրբեջանական թիմն է անցել, այն ներկայացրել է, որպես «Հայաստանի հետ տարածքային հարցով հակամարտող կովկասյան հանրապետություն»։
Ադրբեջանական կողմը դրանում տեսել է Օլիմպիական խաղերի հիմնական սկզբունքի՝ չեզոքության և քաղաքական ու աշխարհաքաղաքական հարցերի հետ անտեղիության սկզբունքի խախտում։
Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բողոք կներկայացնի այդ փաստով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
- Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
- Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան