Ղրղզստանում ձերբակալվել է ԱՊՀ երկրներից մեկում ահաբեկչություն նախապատրաստող անձը
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամին, որն ահաբեկչություն էր նախապատրաստում ԱՊՀ երկրներից մեկում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի ծառայությունը։
«Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները, հակաահաբեկչական շարունակվող միջոցառումների ընթացքում, կալանավորել և նախնական կալանքի տակ են պահել միջազգային ահաբեկչական կազմակերպության (ՄՏԿ) անդամ, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Ն.Ռ.-ին, որը նախնական տվյալներով պատրաստվում է ահաբեկչություն կազմակերպել ԱՊՀ երկրներից մեկում՝ որպես ընդհատակյա ահաբեկչական խմբավորման մաս»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում
- Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել
- Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Զաքարյան
- ԱՊՀ երկրների սահմանապահներն առանց Հայաստանի քննարկել են հատուկ գործողություններ իրականացնելու հարցը
- Հայաստանը մասնակցել է ԱՊՀ նոր համաձայնագրի ստորագրմանը