«Ժողովուրդ». Կառավարության աշխատանքային իրավիճակը կարելի է դատել Անահիտ Ավանեսյանի ներկայացրած հաշվետվություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է
. «Նախարարի կողմից վարչապետին ներկայացվող սույն 3 հաշվետվությունը նկարագրում է կառավարության աշխատանքային իրավիճակը։ Այսպես` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զարմանալի զուգադիպությամբ և՛ Մյունխենում, և՛ Թբիլիսիում, և՛ պրոադրբեջանական Բուդապեշտում տարբեր գործուղումների ժամանակ գործընկերներից ստացել է բառացիորեն նույն առաջարկը` «Ամրապնդել կողմերի փոխգործակցությունն ու կապերը»։
Ամենայն հավանականությամբ, Ավանեսյանը համոզված է, որ իր հաշվետվությունը ոչ ոք չի կարդում, հետևաբար, ուղղակի փաստաթղթերի ամսաթվերը փոխելով` կատարում է իր այս պարտականությունը. իսկ իրականում այդ այցերի համար երբեմն ահռելի գումարներ են ծախսվում, սակայն դրանց արդյունավետությունը հավասար է զրոյի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին