Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը պայքարի ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել.Բագրատ Սրբազան
«Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց, հայրենիք ունեցող մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել»,-Վայքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
Նա նշեց, որ երբ Սրբազան շարժումը խոսում է առաջիկա սպասվող գործողությւոնների մասին, իշխանությունները սկսում են տարբեր գործողություններ անել։
«Չէ որ իրենց համար հայրենիք պաշտպանելը պատիժ է, ասում են՝ հավաքեք, տարեք սահման»,- ասաց Սրբազանը:
Նա նկատեց, որ ժամանակին հայրենիքը, սահմանը պահելը պատիվ էր, իսկ այս իշխանությունների օրոք «պատիվ» բառի մի տառ փոխելով դարձրել են «պատիժ»։
«Նրանք, ովքեր ակտիվ կերպով պայքարում են հանուն ճշմարտության համար մտածել են չեզոքացնել: Հետեաբար, որ չեմ ցանկանում մեր անելիքների մասին խոսել, մի նեղացեք, ժողովուրդ ջան»,-հայտարարեց բագրատ Սրբազանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը Սրբազան շարժման դեմ ատելության քարոզի վրա մոտավորապես 50 մլն դոլար է ծախսել. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին
- Բագրատ Սրբազանի ուղիղ միացումը Տիգրանաշենից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան