Բնապահպան ակտիվիստները փակել են Վիեննայի օդանավակայանի անցակետերը
Last Generation Austria բնապահպանական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Վիեննայի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ Վիեննայի միջազգային օդանավակայանում ակտիվիստները նստել են հատակին և ձեռքերը բռնած փակել են օդանավակայանի շենքի անցուղիներից մեկը։
Բացի այդ, բնապահպան ակտիվիստները սրահներից մեկում նարնջագույն կոնֆետիե են ցրել և Ավստրիայի կառավարությունից պահանջել հրաժարվել ածուխից, ինչպես նաև գազից ու նավթից։ Ցուցարարները «Նավթը սպանում է» գրությամբ ցուցապաստառներ են պահել։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
- Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Հաագայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին