Բնակիչ․ Գինեվետի վարչական ղեկավարը հանքի շահագործմանը կողմ ստորագրություններ է հավաքում
Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի անդամ Արփինե Խաչատրյանը Panorama.am-ին տեղեկացրեց , որ հարևան Գինեվետ գյուղի բնակիչներից տեղեկություն է ստացել, որ Գինեվետ համայնքի վարչական ղեկավարը կողմ ստորագրություններ է հավաքում։
«Մենք վերջին լսման օրը տեսանք, որ հանքի բացման ծրագիրն առաջ մղելու նպատակ ունեն։ Սա էլ հերթական քայլն է»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ հուլիսի 10-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ 4-րդ հանրային լսում՝ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Այն ընթացավ բավականին լարված մթնոլորտում, քանի որ անհավասար պայամաններին՝ բնակիչների մասնակցության առումով։ Կարմիր սարի պաշարները հայտնվել են միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։ Մոտակա բնակվայրերն են Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը, որոնցից միայն Գինեվետն է ճանաչվել ազդակիր համայնք,թեև Այգեզարդի բնակիչները համոզված են ՝ հանքավայրի շահագործման պայմաններում կրելու են հավասար վնաս։
Բնակիչ Արփինե Խաչատրյանի դիտարկամամբ՝ հուլիսի10-ին տեղի ունեցած հանրային քննարկումից հետո, նախաձեռնող խմբի անդամները անձնական «հետախություն» են իրականացրել և պարզել, որ «Յուլի Դալի» ՍՊԸ տնօրենը մտերիմ հարաբերություններ ունի ՇՄՆ պաշտոնյայի հետ։
«Անձնական հետախության արդյունքում բացահայտել ենք լուսանկար, որը փաստում է նախագծումն իրականացնող «Յուլի Դալի» ՍՊԸ տնօրեն Լիլիթ Փաշինյանի և ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի մտերիմ հարաբերությունների մասին։ Ժամանակը ցույց կտա,թե այս կապերն ինչ դեր են խաղաղել փորձաքական վերջնական եզրակացության վրա»,- ասաց նա։
Գինեվետի շրջանում հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները չեն հանձնում և շարունակում են փաստեր հավաքել, թե ինչու չպետք է այդ տեղանքում հանքավայր շահագործել։
«Բազմաթիվ գիտնականներից հետաքրքրվել ենք և ստացել պատասխան, որ այդ տարածքում, ի հակադրումն «Օրդ» ՍՊԸ-ի մասնագետների եզրակացության, կան կարմիրգրքյան բուսատեսակներ և կենդանատեսակներ։ Դրանք մարդիկ անձամբ են նկարել։ Խոսել եմ նաև թռչնաբանի հետ, որը հաստատեց՝ տարածքում կան կարմիրգրքյան թռչնատեսակներ և հարուստ կենսաբազմազանություն»,- նշեց բնակիչը։
Այգեզարդ գյուղի բնակիչը, որը համզմամբ՝ իրենց գյուղը ևս պետք է համարել ազդակիր, քանի որ շատ մոտ գյուղեր են, ուշադրություն հրավեց այն հանգամանքի վրա, որ ընկերություններից մեկի տրամադրած տվյալներով կազմել են քարտեզ, որը էապես տարբերում է ներկայացված հատակագծի տվյալներից։
«ՍՊԸ-ներից մեկի տրամադրած կոորդինատներով գծած քարտեզը և նրանց տրամադրած հատակագիծը չեմ համընկնում։ Այսինքն՝ իրենց տրամադրած
կոորդինատներով գծում ենք քարտեզը, ստանում ենք բոլորովին այլ պատկեր, քան իրենցն է»,- հավելեց Խաչատրյանը։
Նա նաև հայտնեց, որ վերջին հանրային լսումից հետո դիմել են իրավապահ մարմիններին՝ վիճարկելու հանրային քննարկման օրինականությունը։
Մասնավորապես, հուլիսի 10-ին Գինեվետում կայացած հանրային քննարկումների ժամանակ հանրության մասնակցությունը և կարծիք արտահայտելը խոչընդոտելու հիմքով «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ Դատախազություն։
Հիշեցնենք, որ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ինգա Զարաֆյան. Եթե հասարակությանը չեն թողնում մասնակցել հանրային լսումներին, է՞լ երբ պետք է մարդիկ մասնակից դառնա որոշումների կայացմանը
- Օլեգ Դուլգարյան. Գինեվետում ՏԻՄ-ը ոստիկաններին ներգրավվել են օրենքի, մարդու իրավունքների խախտման գործում
- Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա Գինեվետում նախատեսված հանքի բացման դեմ