Մարկուս Ռիտերը մասնակցել է Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը
ԵՄ առաքելության x-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ ասվում է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը:
«Առաքելության ղեկավարը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։ Առաքելության ղեկավարը համապարփակ ակնարկ է ներկայացրել Հայաստանում մարդու անվտանգության բարձրացման գործում Եվրոպական միության առաքելության ներդրման մասին», - նշված է գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում