Սանկտ Պետերբուրգում երեխան հորը քլորի տարա է փոխանցել ու ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում
Սանկտ Պետերբուրգից մի երեխա հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նա որոշել է իր հորը քլորի հաբերով տարա փոխանցել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոե Սելոյի Տելեգրաֆնայա փողոցի տներից մեկում։ Ծնողների խոսքով՝ երեխան ցանկացել է օգնել ընտանիքի ղեկավարին, վերցրել է տարան ու բացել կափարիչը։ Երկու տարեկան տղան քլոր պարունակող գոլորշի է ներշնչել արևի տակ տաքացած տարայից։
Արդյունքում տուժածը գոլորշային թունավորումով տեղափոխվել է մանկական հիվանդանոց։ Մանրամասների մասին տեղեկություններ չկան։
Իրավիճակը ներկայացվել է իրավապահ մարմինների ուշադրությանը։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։
Հայտնի է, որ երեխան մեծանում է ապահովված ընտանիքում։
Հարակից հրապարակումներ`
- Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
- Զգույշ քլորի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին