«Հրապարակ». Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով։ Հանձնարարվել է ՔՊ-ական համայնքապետերին՝ մեծ շուքով նշել իրենց համայնքների տոնը, մարդկանց ուրախացնել: Անցած շաբաթ Թալինում Տավրոս Սափեյանն է մեծ տոնախմբություն կազմակերպել:
«Է՛լ ուլ, է՛լ ոչխար, է՛լ խոզ, ինչ ասես՝ չէին մորթել. ստամոքսի խանգարում ստացանք»,- կատակեց ՔՊ-ականը։ Խնջույքին մասնակցել են տեղի բնակիչները, կուսակցությունից ներկայացուցիչներ, պատգամավորներ: Բացօթյա միջոցառումից հետո էլ Սափեյանը տեղի ռեստորաններից մեկում է խնջույքը շարունակել:
Այս շաբաթ էլ Հրազդանի օրն են նշելու. համայնքապետ Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ասում են, ոչ պակաս ճոխ պատրաստություն է տեսել և պատրաստվում է մեծ շուքով նշել քաղաքի 63-րդ տարեդարձը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին