«DAF» բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, որը տեղում մահացել է
Հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովսեփ Ռ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 78-ամյա Էդիկ Թ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը:
«Դեպքի փաստով Ռ. Բադալյանի ոոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և վնասված հեծանիվը տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնեց shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան
- Վրաերթի էենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան