Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը
Լրագրող Սյուզի Բադոյանը մանրամասներ է հայտնել Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակից։ Նրա անունը Հերմինե է։
«Երեխայի ծեծի տեսանյութի «հերոսն է». չեն հանրայնացնում անձը, բայց ես կասեմ` ձերբակալված բարբարոս կինը Հերմինեն է։ Դաստիարակ է։
Կրկնում եմ` ԴԱՍՏԻԱՐԱԿ
ԻՆՔԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ՍԵՐՈՒՆԴ
ճիշտ է ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հարգեցին անմեղության կանխավարկածի գործոնը, Վեդու փողոցից ձերբակալման կադրեր չհրապարակվեցին` ավանդույթը խախտելով, ու գիտեք ինչու?
Դե որովհետեւ այս կինը ընդդիմադիր չէ, սույն կինը իր հայացքներով ճիշտ հակառակ կողմն է ԴԱՎԱՆՈՒՄ։ Նորանշանակ տնօրեն Թերեզայի հետ ՔՊ-ի թիմակից է։
ի դեպ նորանշանակ տնօրեն Թերեզա Ղազարյանն էլ, փոխանցեցին, որ ՔՊ-ավագանու անդամ է եղել` մինչ նշանակումը։ Երեխայի հայրն է խիստ վրդովված։ Ասում են` երեխայի հետ կատարվածից տեղեկացել են հայտնի տեսանյութից հետո։
Վեդու քննչականից է ձերբակալվել դաստիարակը, իսկ համագյուղացիները վստահ են, որ արագ կփակեն թեման, կանցնեն առաջ։ Բարբարոս տիկինը չի պատժվի։
Քանի որ Վեդու համայնքապետ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ մտերիմ է սույն տիկինը
Ընկերոջ` ոմն Արթուրի մորաքրոջ հարսն է։ Չնայած ինքը` Գարիկ Սարգսյանը, բավական կոշտ տոնով համոզում է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա»։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
- Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
- Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
- Հայաստանյան մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծում է քնելու պառկած երեխային