Երևանում 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են նախաձեռնվել որրոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
«Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։
Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ Այս ամենի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնում երեխաների հորից հաղորոդում է ընդունվել, իսկ ոստիկանները հայտնաբերել են Արփինե Մ․-ն, կասկածանքով ձերբակալել, ապա կազմված նյութերով նրան նարկայացրել են Մալաթիայի քննչական բաժին»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Կաթոլիկ դպրոցի ուսուցչուհին ոտնձգություն է կատարել աշակերտների հանդեպ
- Սեռական ոտնձգություն ավտոբուսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան