Արաբկիրում կոյուղաջրերը լցվում են տների բակ․ Ահազանգ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բնակիչներից ստացված ահազանգի հետքերով Արաբկիր են մեկնել։
Ավագանու անդամ Սոնա Աղեկյանի խոսքովմ, Արամ Խաչատրյան 10 և 12 շենքերի կոյուղագծերը ինչ-որ տեղ խցանված են ու լցվում են հարակից տների բակ։ Անասելի է գարշահոտությունը, վստահաբար, համաճարակի բուն է էս հակասանիտարական վիճակը, էպիդեմիոլոգիական բավական վտանգավոր վիճակ է։
Քաղաքապետարանն ասել է, որ ապօրինի շինություն կա, մինչև չապամոնտաժվի, չենք կարող խնդիրը լուծել, ջրի տեսուչն էլ բնակիչներին հորդորել է ինքնուրույն քանդել, գտնել, թե որտեղ է խնդիրը, հետո միայն իրենք կկարողանան գալ։
Մինչդեռ քաղաքային իշխանության հաշվետվություններում կարդում ենք, որ 2023 թվականին պարգևատրումների ֆոնդը 2022-ի համեմատ ավելացել է 3 անգամ` 555,7 միլիոն ՀՀ դրամով։
Թե կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց են պարգևատրվել` դատելով քաղաքի վիճակից, անհասկանալի է։ Ազնիվ և կոմպետենտ լինելու դեպքում` այդ գումարը կուղղվեր քաղաքային նմանատիպ խնդիրների լուծմանը...