Երևան-Գյումրի ավտոճանապարհին կրկին վթար է եղել. Կան տուժածներ
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 27-ին, ժամը 21:40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1973 թ.), Գ. Ղ.-ն (ծնված 1983 թ.), Մ. Կ.-ն (ծնված 1986 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2005 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ողբերգական վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. Զոհերից մեկը երեխա է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին