Իմ 3 եղբայրների արյունն են փոխհատուցում. կիրանցեցի
«Փոխհատուցման հարցն այսպիսին է` ովքեր որ ստացել են, պատասխան են տալու: Որովհետև այս գյուղը, որ այսօր կա, իմ 3 եղբայրների արյան շնորհիվ է: Մենք 4 եղբայր ենք, միայն ես եմ մնացել, մյուսները զոհվել են, ու նրանց արյունն է, որ այսօր փոխհատուցում են: Այսօր գնում են, նրանց հիշատակի հուշարձանի մոտ փոխհատուցում են վերցնում, ավտոներ են առնում, ըտենց չի լինի: Ես դա շատ ծանր եմ տանում»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշել է Կիրանցի բնակիչներից մեկը, որ 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմում կորցրել է 3 եղբայրներին:
Նրա որդեկորույս մայրն էլ հավելել է.
«Էսօր կամ, էգուց չկամ, ես ի՞նչ ասեմ: Ոչ մի անգամ իմ տղերքի արյունը չգնահատեցին: Այս մի փոքր գյուղի համար էնքան տղա զոհվեց, ոչ մեկի արյունը չգնահատեցին: Թուրքն էլ մնում ա թուրք, մենք ո՞նց կարանք նրան վստահենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան