Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հատուկ ներկայացուցիչները. ԱԳՆ-ն հաստատեց
Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Թուրքական կողմի տարածած տեղեկությունները քիչ առաջ հաստատեց ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ թուրք հաղորդավարուհի Սենա Ալքանը X-ի իր միկրոբոլոգում գրել էր, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն բանակցությունների 5-րդ փուլի առաջին հատվածը կսկսեկն առավոտյան սահմանի հայկական կողմում, իսկ ցերեկը կշարունակեն թուրքական կողմում։
Ռուբեն Ռուբինյան- Սերդար Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, ավելի ուշ թուրքական կողմը հետաձգեց այն։ Վերջին նագամ հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 2024-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Սալիվանն ու Քըլըչն ընդգծել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կարևորությունը
- «Հրապարակ». Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան
- Սերդար Քըլըչ. Պայմաններ ենք ստեղծում երկու երկրների միջև առևտուրը շարունակելու ուղղությամբ
- Սերդար Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին