Որտեղի՞ց գումարներ գտնեն Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատող ՀԿ-ները
Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) հայտնվել են անելանելի իրավիճակում,-գրում է «Ալիք.գեն»։
Ախալքալաքի մունիցիպալիտետում կանանց խնդիրներով զբաղվող «Առաջ դեպի նոր հնարավորություններ» հասարակական կազմակերպության տնօրեն Լյոլյա Ռայիսյանը նշում է.
«Օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում, թե ինչ կսպասվի, չեմ կարող հստակ պատասխան տալ։ Այս օրենքը նոր է, մենք դրան մինչև վերջ չենք ծանոթացել, շատ մանրամասներ չգիտենք։ Շատ կազմակերպություններ կխուսափեն տուգանքներից, իսկ մենք՝ կփորձենք անել ամեն ինչ՝ կրկին աջակցելու շահառուներին։ Փաստ է, սակայն, նման պայմաններում դա բարդ կլինի», — ասում է Ռայիսյանը։
Կանանց հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ի տնօրեն և ավելի քան 5 տարի կանանց հետ աշխատելու փորձ ունեցող Լյոլյա Ռայիսյանը, նշում է․
«Մեր շահառու կանայք, բազում նախագծերի միջոցով սովորել, աշխատանք են ձեռք բերել, նրանց աշխարհայաքը փոխվել է, փոխվել է նրանց առօրյան, շփումը մարդկանց հետ, շրջապատը, ինչը քիչ բան չէ, հետևաբար այն կանայք, ովքեր արդեն մեր շահառուներն են այնքան շատ բան չեն կորցնում, որքան այն կանայք, ովքեր հնարավոր է չհասցնեն օգտվել նման ծրագրերից», — հավելում է նա։
Նյութը ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան