Ժողովո՛ւրդ, բավական է սրճարաններում մեր հացը որոճանք, Մաթևոսյանի ասած՝ «Էն կովի նման, որի հորթին երեկ են մորթել». Ջերմուկցի
«Լեռներից այն կողմ Աշխարհի վերջն էր, իսկ Արևն ասես մի հսկա կրակ էր, որ ամեն առավոտ տատս էր վառում։ Այսօր այդ լեռների գագաթին, որտեղ ամեն առավոտ տատս Արևնն էր վառում կրակի փոխարեն, նստած է թուրքը»,-Սուրբ Աննա Եկեղեցու բակում ասաց Ջերմուկի բնակիչ Արամ Արսենյանը։
Նա հիշեցրեց Վիկտոր Հյուգոյի այն խոսքերը, որ երբ ավերածություն, աղետ և քանդած տներ են տեսնում, ուրեմն այնտեղից թուրքն է անցել։
«6 տարի առաջ մեր հայրենիքով թուրքն անցավ և ընդամենը երկու տարի պետք եկավ, որ իրական փլատակները տեսնենք իր կորուստներով հանդերձ մեր Արցախում, իսկ 2021 թվականին փլատակների վերածված արդեն 650 հազար «մեր հոգիները» վերընտրեցին թուրքին։ Ավետիկ Իսահակյանն ասում էր. «Եվ կգա հոգու սով»։ Այսօր մեր երկրում հոգու սով է եկել։ Իսկ Տերյանը կասեր. «Մահն է արդյոք, թե ողբը քեզ պատել, Երկիր Նաիրի»,- ասաց Արամ Արսենյանը։
Նա նակատեց, որ հոգևորականի շորով Սրբազանը փողոց է դուրս եկել պայքրելու Նեռի դեմ, բակեբակ ընկած Աստծու խոսքի քարոզն է անում, որպեսզի մեզ բոլորիս տեղ հասնի, որ երկիր ենք կորցնում։
«Ժողովուրդ, բավական է, ոտքի ելեք։ Բավական է սրճարաններում և ռեստորաններում մեր հացը որոճանք, Մաթևոսյանի ասած՝ «Էն կովի նման, որի հորթին երեկ են մորթել»,- ասաց Արամ Արսենյանը և կարդաց Պարույր Սևակի «պարապություն» բանաստեղծությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)
- Բաքվում Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին սովորեցնելու են իրեն այնպես պահի, որ թյուրքական աշխարհին դուր գա. Հրանտ Բագրատյան
- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կխոսի շարժման ներկա ընթացքի մասին