Ելակն օգնում է նիհարել
Ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճ չեն առաջացնում։ Ուստի դրանք կարող են ուտել նիհարել ցանկացողները։ Այս մասին հայտարարել են ամերիկացի դիետոլոգներ Թեմմի Շեյմսը և Լիսսի Լակատոսը։
Նման մթերքների թվում է ելակը, դրա գլիկեմիկ ինդեքսը 40 է։ Այս հատապտուղը հիանալի միջոց է քաղցրի պակասը հագեցնելու համար, այն հարուստ է մանրաթելերով և քիչ կալորիաներով: Բացի այդ, այն պարունակում է օգտակար նյութեր, որոնք հագեցնում են ու փակում ախորժակը։
«Ելակն օգտակար է քաշի կորստի համար, քանի որ այն պարունակում է ֆիտոքիմիական C3G, այն մեծացնում է ադիպոնեկտինի արտադրությունը, որն էլ կարող է ուժեղացնել ճարպային նյութափոխանակությունը»,-գրում է The Nutrition Twins-ը:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս ելակն ավելացնել շիլաների մեջ, պատրաստել սմուզիներ կամ էլ ուղղակի օգտագործել քաղցրի փոխարն։
Քաշի կորստի համար խորհուրդ է տրվում օգտագործել նաև սաղմոն, որի գլիկեմիկ ինդեքսը զրո է։ Դրա ու քիչ ածխաջրերի արդյունքում սաղմոնը չի առաջացնում արյան մեջ ինսուլինի կտրուկ աճ և ապահովում է երկարատև հագեցում: Բացի այդ դիետոլոգները նշում են, որ ձուկը պարունակում է օգտակար նյութեր, այդ թվում օմեգա-3 օրգանիզմի որակյալ աշխատանքի համար։
Նիհարելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս նաև օգտագործել ձու, որը մեծ քանակությամբ սպիտակուցներ է պարունակում, ընկույզ, լոլիկ, չիլի տեսակի պղպեղ և այլն։