ՏԿԵ նախարարությունը հրաժարվել է ռեկուլտիվացնել Երևանում գտնվող 4 հանքի տարածքները
«Գրությամբ ՏԿԵ նախարարությունից բացասական դիրքորոշում էին հայտնել՝ նշելով, որ առկա են դեռևս պաշարներ, որոնք ենթակա են օգտագործման, բայց, իրականում, այս պաշարների հստակ հաշվարկ չկա և այս պահին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
Նա տեղեկացրեց, որ գրությամբ դիմել էին ՏԿԵ նախարարությանը՝ վեր հանելով Երևանում գտնվող այն հանքերը, որոնք խնդրահարույց են և չեն շահագործվում և առաջարկել էին դրանց շահագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիա կատարել։
Հայկազյանի խոսքով՝ իր ղեկավարած վարչությունը, տարածատեղեկատվական նմուշառում-քարտեզագրում է իրականացրել այդ հանքերի և հարակից բնակելի տարածքների սանիտարական գոտու չպահպանման մասով և դրանց հիման վրա նոր գրությամբ դիմելու ՏԿԵ նախարարությանը՝ խնդրելով իրականացնել նաև այդ հանքերի պաշարների հաշվարկ։
Տիգարն Ավինյանի ճշտող հարցին՝ վարչության պետն ասաց, որ դիմել էին չգործող 4 հանքի ռեկուլտիվացիայի առաջարկով՝ առաջինը՝ Ջրվեժի գիպսատար կավերի հանքի մասով։
«Երբ նոր գրությունը պատրաստ լինի, կներկայացնենք, որ ես էլ կապվեմ նախարարի հետ»,-ասաց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի պահ քաղաքը վերածվել էր էդ տուրիստական ավտոմեքենաների հանգրվանի. Տիգրան Ավինյան
- Երևան համայնքը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին
- Էկոկատիվ կոչեցյալներ, գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք. Արմեն Ասրյան