Իրանը Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացրել Հիսուս Քրիստոսի պատկերի վիրավորական ներկայացման համար
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսի պատկերի վիրավորական ներկայացման համար։
Փաստորեն Իրանը այս քայլով երկու շատ կարևոր ուղերձ է հղում` Իրանը որպես իսլամական պետություն չունի որևէ խնդիր այլ կրոնների հետ,
Հաջորդը քրիստոնեական արժեքների նկատմամբ իսլամական աշխարհի սոլիդարության և հանուն այդ արժեքների պաշտպանության պայքարելու պատրաստակամության մասին ուղերձ է հղում, ինչը ավանդական իսլամական կրոնի վերաբերմունքն է Հիսուս Քրիստոսի նկատմամբ, ով չափազանց կարևոր տեղ ունի իսլամի մեջ, որպես Աստծո մարգարեն։
Սա երկու մեծ կրոնների համերաշխությանն ուղղված ուղերձ է, որը Իրանը հղում է հավատացյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
- Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
- ՌԴ-ն ու Իրանը ավարտել են ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախապատրաստումը