Կրակոցներ Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում
Հուլիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ են հնչել։
«Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։
Տարածքը պարեկները սահմանազատել են։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ»,-հայտնում է shamshyan.com-ը։