Սևանի ափամերձ տարածքում կայանված «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ վզին փաթաթված գոտով
Հուլիսի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում, ոստիկանության Ճամբարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ աջակողմյան վայրում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ դի կա։
«Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին, պարանոցին էլ ինչ-որ կասկածելի գոտի գցած։ Այս պահին տեղում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները։
Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի կարգադրությամբ «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդը մահացել է 2 կամ 3 օր առաջ։
Իսկ քննիչներն ու փորձաքրեագետները հատուկ դիմակներով էին աշխատում, քանի որ հոտը զգացվում էր մի քանի մետրից։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։Տեղում պարզվել է նաև, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է»,-հայտնում է shamshyan.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան