Խաղաղությու՞ն՝ մարդկանց նվաստացնելով, երկիր ավիրելով
Բագրատ Սրբազանը Ս.Աննա եկեղեցու բակում հավաքված համախոհներին դրվագներ ու մտքեր ներկայացրեց իր՝ Վայք այցից.
«Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց՝ մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։
Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին»։
«եր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան։
Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»։
«Երկիրն ավերել են, մարդկանց նվաստացրել ու համարում են, որ պատմական հնարավորություն է խաղաղություն կնքելու»։