Մի պահ քաղաքը վերածվել էր էդ տուրիստական ավտոմեքենաների հանգրվանի. Տիգրան Ավինյան
«Առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտիային միջոցների արտաքին հատվածում գովազդայային պաստառների տեղադրման վերաբերյալ կազմվել է թվով 7 վարչական իրավախախտման արձանագրություն ՝ թվով 11 գովազդային պաստառների առգրավմամբ»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Նա հայտնեց, որ մշակվել է գովազդի նոր ձևաչափ համապատասխան գործութնեություն իրականացնելու համար։
«Շատ կարևոր աշխատանք էր իրականացվել, որովհետև մի պահ քաղաքը վերածվել էր էդ տուրիստական ավտոմեքենաների հանգրվանի և կարծում եմ, որ պետք չէ նաև զգոնությունը կորցնել այս առումով, ինչքան էլ, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել՝ նախկին փորձը հաշվի առնելով, պարբերաբար ստուգելը, կարծում եմ, պարտադիր է»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանե՞նք մարդկանց էդ տներից ու քանդե՞նք շենքը... դրան էլ կհասնենք. Տիգրան Ավինյան
- ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան