Երեխա ծեծող դաստիարակի խափանման միջոցը երկարացնելու հիմք չի գտնվել
Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից:
«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-հավելում են ՆԳՆ-ից:
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում՝ մանկապարտեզում ծեծված երեխայի ծնողը չի բողոքում. Իրավապաշտպան
- Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը
- Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
- Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
- Հայաստանյան մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծում է քնելու պառկած երեխային
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան