Ի՞նչ է նշանակում՝ մանկապարտեզում ծեծված երեխայի ծնողը չի բողոքում. Իրավապաշտպան
«Պատկերացրեք, Հայաստանում նույնիսկ ոստիկանները շարունակում են առաջնորդվել «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել» ասացվածքներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմաը հայտարարեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց՝ երեխան խոցելի խումբ է, որը մեծահասակներից պաշտպանություն է հայցում։ Երբ խաթարվում է մեծահասակների ու երեխաների միջև վստահությունը, ամբողջությամբ խաթարվում են աշխարհի վերաբերյալ նրա ընկալումները, պատկերացումները։ Արդյունքում մեծանում է տրավմատիկ անձ, որը ընդունում է՝ ինքը թույլ է, անընդհատ պետք է ծեծ ուտի կամ էլ պետք է իրենից թույլին բռնության ենթարկի։
«Շատ կարևոր է, որ մեծահասակները շատ ուշադիր լինեն։ Ի՞նչ է նշանակում ծնողը չի բողոքում։ Ախր ծնողն առաջին պաշտպանն է երեխայի։ Եթե վաղը երեխան հանդիպի սեռական բռնության, չի բարձրաձայնի այդ մասին, քանի որ չի տեսել մարմնական պատժի, ֆիզիկական բռնության դեպքում արձագանքը, նա կդադարի վստահել նման մեծահասակին»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, բռնության համատարած թույլատրելիությունն անընդունելի է.
«Պետք է փոխենք մեր պատկերացումները։ երեխան պետք է պաշտպանված լինի դրսում, երեխան պետք է պաշտպանված լինի տանը։ Շատ հաճախ ասում են՝ ես էլ եմ բռնություն կիրառում, մի մամա էլ դաստիարակն է։ Բռնության համատարած թույլատրելիությունն անընդունելի է։ Հայաստանում մանկապարտեզներում ծեծը եզակի օրինակ չէ, բռնության անթույլատրելիության հասնելու համար պետք է բարձր իրազեկվածություն լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ
- Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը
- Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
- Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան