Պայթյուն ու արտանետումներ եվրոպական խոշոր քիմիական գործարանում
Պայթյուն է տեղի ունեցել գերմանական հսկա քիմիական BASF գործարանում Լյուդվիգսհաֆենում։ Գործարանի 14 աշխատակիցներ ստացել են վիրավորումներ՝ հայտնում է կոնցեռնը։ Պայթյունից հետո սկսված հրդեհը մարել են գործարանի ծառայակիցները։
Ականատեսները հաղորդել են սև ծխե ամպի մասին, որ բարձրացել է գործարանից։ DW-ն հայտնում է, որ պայթյունի պատճառները չեն հաղորդվում։
BASF-ի տվյալներով՝ գործարանի տարածքում ու մերձակա շրջաններում նկատվել է ածխաջրածնի բարձր մակարդակ։ Միևնույն ժամանակ ընկերությունը հայտնել է, թե արտանետումները գործարանի աշխատողների և բնակիչների համար վտանգավոր չեն։ Այնուամենայնիվ՝ տեղի հրշեջ ծառայությունը կոչ է արել բնակիչներին փակել դռներն ու պատուհանները, օդափոխել բնակարանի օդը։