Նիդեռլանդները կոչ է արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը «X» սոցիալական ցանցում ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իսրայել «մուտք գործելու» պատրաստակամության մասին խոսքերին. ասել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Անկարան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ։
«Իսլամաֆաշիստ Էրդողանը սպառնում է ներխուժել Իսրայել։ Այս տղային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Վիլդերսը՝ մեկնաբանելով թուրք առաջնորդի խոսքերը։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պատասխանել էր, որ Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա, սակայն պետք է հիշի Հուսեյնի ճակատագիրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան