Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերը պարբերաբեր հետ են տալիս
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի մեծ մասը վերադարձվել է գնորդներին։ Այս մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն համերգի ամսաթիվն իմանալու համար, սակայն մեր հարցումն ուղարկվել է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ։
Հարցին, թե քանի տոմս է վաճառվել և ինչ գումարով, կազմակերպիչը պատասխանել է, որ համերգի հետաձգման պատճառով պարբերաբար իրականացվում են տոմսերի վերադարձներ, ուստի ներկա դրությամբ նման հաշվառում չի իրականացնում:
«Միաժամանակ հայտնում ենք, որ հետաձգված համերգի մասնակցության համար գնված տոմսերի մեծ մասը վերադարձվել է տոմսերի գնորդներին իրենց իսկ պահանջով»,–ասել է նա։
Աղբյուրը հիշեցնում է՝ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։
Սնուփ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով։
Համերգի համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։ Ռեփերի աշխատավարձը կազմում է 1,8 մլն դոլար։
Համերգի կազմակերպիչը խոստացել է, որ համերգը կկայանա, երբ երգչի ծրագրերում ազատ պատուհան լինի։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է՝ Սնուփ Դոգի համերգը կայանա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար
- Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 մլն դոլար է տալիս, իսկ մեր թոշակները չի վճարում. Արցախից տեղահանված
- Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
- Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
- Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի
- Սնուպ Դոգի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 միլիոն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան