Թյուրքագետ. Հերթական թուրքական նախապայմաններն են հնչեցվելու «սահմանի բացման» խայծի դիմաց
«Եթե հանդիպումը կայանա, գրեթե վստահ եմ, որ ոչ մի արտառոց բան չի սպասվում, ուղղակի հերթական թուրքական նախապայմաններն են հնչեցվելու «սահմանի բացման» խայծի դիմաց»,-նման կանխատեսում է հրապարակել պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով վաղը կայանալիք հանդիպմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը:
Ավելի վաղ թուրք հաղորդավարուհի Սենա Ալքանը X-ի իր միկրոբոլոգում գրել էր, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն բանակցությունների 5-րդ փուլի առաջին հատվածը կսկսեն առավոտյան սահմանի հայկական կողմում, իսկ ցերեկը կշարունակեն թուրքական կողմում։
Ռուբեն Ռուբինյան- Սերդար Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, ավելի ուշ թուրքական կողմը հետաձգեց այն։ Վերջին նագամ հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 2024-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում