Թուրքիայում երեք նարկոբարոն է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել են Շվեդիայի և Չեռնոգորիայի կողմից Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող երեք նարկոբարոն։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը «X» սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ձերբակալվել է Ալեքսանդր Գուստաֆսոնը, որը Շվեդիայի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Նա Թուրքիա է մտել՝ օգտագործելով կեղծ լեհական անձնագիր՝ Ալեքսանդր Կավա անունով, ասել է նախարարը։
Բոդրում հանգստավայրում ձերբակալվել է Շվեդիայի կողմից հետախուզվող մեկ այլ հանցագործ՝ Ալեքսանդր Նեդևսկին։
«Հուլիսի 28-ին Ստամբուլի Ավջըլար թաղամասում ձերբակալվել է Դրագան Պավլիչևիչը, ում Չեռնոգորիան հուլիսի 23-ին հետախուզման մեջ է մտցրել Ինտերպոլի միջոցով»,-ասել է Էրլիքայան։ Նրա խոսքով. Պավլիչևիչը մեղադրվում է Էկվադորից գրեթե երկուսուկես տոննա կոկաին մատակարարելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան