Կմտնենք Իսրայել, ինչպես մտանք Ղարաբաղ. Էրդողանի սպառնալիքն ու դրա արձագանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես եղավ Լիբիայում ու Ղարաբաղում։
«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կարող ենք նրանց (Իսրայելի) դեմ գործել։ Անհնարին ոչին չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք»,-ասել է Էրդողանը։
Իսրայելն արձագանքել է Էրդողանի այս հայտարարությանը։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և ինչպես դա ավարտվեց»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:
Թուրքիայի ԱԳ նախարությունը X-ի իկրոբոլոգում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին սպառնացել է Հիտլերի ճակատագրով։
«Իսրայելի վարչապետն է կրում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատասախանատվությունը, նա կարող է կյանքն ավարտել այնպես, ինչպես նացիստական առաջնորդ Հիտլերը։ Ցեղասպան Նեթանյահուի վերջը լինելու է նույնկերպ, ինչպես ցեղասպան Հիտլերինը։ Նրանք, որ փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին, պատասխան կտան իրենց արարքների համար այնպես, ինչպես ցեղասպանություն իրականացրած նացիստները։ Մարդկությունը լինելու է պաղեստինցիների կողքին, դուք նրանց չեք ոչնչացնի»,-ասված Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։
Իր հերթինԹուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Մեր նախագահը դարձել է մարդկության խղճի ձայնը. Միջազգային սիոնիստական շրջանակները, հատկապես Իսրայելը, ովքեր ցանկանում են ճնշել այս արդար ձայնը, մեծ տագնապի մեջ են։ Պատմությունն ավարտվում է նույն կերպ բոլոր ցեղասպանների և նրանց աջակիցների համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին