Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպում է ունեցել
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։
Նախարարությունից հայտնում են, որ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եղել մամուլի համար հայտարարություններով: