Վերջ չի կարող լինել առանց հաղթանակի, չկա հաղթանակ՝ չկա վերջ. Բագրատ սրբազան
«Չորեքշաբթի ժամը 7-ին քաղաքապետարանի մոտ գտնվող այգուց այգիներով շարժվելու ենք համապատասխան վայրը, որտեղ նախանշված է, Հինգշաբթի՝ Շենգավիթ, ժամը յոթին կտեղեկացնենք, թե որ բակերում ենք լինելու»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտնեց, որ շաբաթ օրը մեկնելու են Սևան և Մարտունի, իսկ կիրակի օրվա մասին ահվելյալ կասվի, բայց ահավնականությունն մեծ է, որ կմեկնեն Արագածոտնի մարզ։
«Նորից եմ ուզում կրկնել, յուրաքանչյուրի համար, ով լծված է այս պայքարին, վերջ չի կարող լինել առանց հաղթանակի, չկա հաղթանակ, չկա վերջ։ Սա մեկ օրվա, մեկ ժամվա, նույնիսկ՝ 10 օրվա պայքար չէ, սա մեր ամբողջ կյանքի փոփոխությանը միտված պայքար է»,- ասաց Սրբազանը
Հայտնելով, որ պայքարը պատել է բոլորին՝ Սրբազանն կոչ արեց, որ այն անձնականացվի, յուրաքանչյուրի համար անձնական թեմա դառնա։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)
- Բաքվում Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին սովորեցնելու են իրեն այնպես պահի, որ թյուրքական աշխարհին դուր գա. Հրանտ Բագրատյան