Իտալերենի ուսուցման կրթաթոշակ՝ 10 ուսանողի համար
Իտալական 14 համալսարաններից բաղկացած Italian Culture on the Net կոնսորցիումը հայտարարել է 10 ուսանողի վեցամսյա կրթաթոշակ տրամադրելու մրցույթ: Այն ուղղված է իտալերենի և մշակույթի ուսուցման առաջին կուրսի առաջին կիսամյակի ընդունելության վճարների մասնակի փոխհատուցմանը:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մրցույթին գրանցվելու համար դիմորդները պետք է.
• ունենան ավագ դպրոցի վկայական,
• չլինեն իտալական մեկ այլ համալսարանի ուսանող,
• լեզվի թեստից ստանան առնվազն 60/100 միավոր:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և հետևյալ հղմամբ՝ https://laurea.italicon.it/it/borse-di-studio: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան