Մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է. Ավագանու անդամի ահազանգը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանն ահազանգում է՝ Երևանում ամեն քայլափոխի լցված աղբամաններ են.
«Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ թեև հայտարարվեց, որ աղբահանության խնդիր այլևս չենք ունենալու, բայց Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ։ Այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հենց իրենք խոստովանեցին, որ, փաստացի, ստել են՝ այս անգամ որպես պատճառաբանություն բերելով վարորդների պակասը։
Իսկ մինչ քաղաքային իշխանությունն իր իսկ անգօրծությունն ու կառավարելու անկարողությունը կոծկելու նորանոր արդարացումներ է փնտրում, մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է։
Ներկայացված կադրերը մասնավորապես Կենտրոն, Ավան, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից են»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանն ունի աղբատար մեքենաների վարորդների թափուր հաստիքներ. Սաշա Կատվալյան
- Աղբահանությունը Երևանում դարձել է պատուհաս