Սաակաշվիլին կոչ է անում նախապատրաստվել բողոքի փողոցային ցույցերի
Ազատազրկված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել աջակիցներին պատրաստվել Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո փողոցային ցույցերին։
Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ բուժվում է երկարատև հացադուլից հետո։ Ժամանակ առ ժամանակ առցանց միանում է դատական նիստերին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
«Մենք հեղափոխության չենք պատրաստվում, մենք բոլորս պետք է պատրաստվենք գնալ ընտրությունների, դիտարկել ընտրությունները, պայքարել ձայների համար: Եվ այն բանից հետո, երբ կհայտարարեն կեղծված արդյունքները, մենք պետք է պատրաստվենք, բոլորը միասին, հարյուր հազարավոր մարդիկ օրերով, շաբաթներով, ամիսներով հանգիստ կանգնեն փողոցներում, մինչև մենք ստիպենք նրանց ընդունել վրաց ժողովրդի ընտրությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հերթական դատական նիստին տեսակապի ժամանակ ասել է Սաակաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը փախել է Վրաստան
- Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
- Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան