Տեղումները կշարունակվեն
Երևանում հուլիսի29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսային՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին 2-5 աստիճանով կբարձրանա։