Եթե մանկապարտեզում բռնության դեպք է լինում, իսկ տնօրենը չի հեռանում, ուրեմն խնդիրը կրկնվելու է. Բռնության ենթարակված երեխայի ծնող
«Երեխային բռնության ենթարկած դաստիարակին պատժելով խնդիրը չի լուծվում։ Տնօրենը պետք է իմանա, եթե իր մանկապարտեզում նման բան է լինում, ինքը կորցնելու է աշխատանքը, պատժվելու է»,- «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկմանն ասաց Վիկտորյա Ռստակյան, որի երեխան 2020-ին մանկապարտեզում բռնության էր ենթարկվել։
Ծնողն ընդգծեց, այստեղ անելիք ունեն նաև պետական մարմինները, որոնց գործառույթն է պատճած վերահսկողության իրականացումը։
«Եթե մանկապարտեզում նման դեպք է լինում, իսկ տնօրենը չի հեռանում իր աշխատանքից, պաշտոնից, ուրեմն դա կրկնվելու է, ուրեմն ուրիշ դաստիարականերն էլ կարող են դա անել։ Տնօրենն ունի բոլոր հնարավորությունները, իրավասություն՝ տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում սենյակներում»,-ասաց ծնողը։
Չորս տարի առաջ՝ 2020-ին, Վիկտորյա Ռստակյանը բարձրաձայնել էր Երևանի մասնավոր մանկապարտեզում («Մեր բակը» մանկապարտեզ) տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին․ երեխաներին վիրավորել էին, սպառնացել, բղավել նրանց վրա, վախեցրել տարբեր միջոցներով։
Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն աշխատակիցներին մեղադրում էին սաներին ծեծելու ու վիրավորելու մեջ։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Մեկ տարի տևել է նախաքննությունը, երեք տարի շարունակվում է դատավարությունը։
«Վերջապես կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ։ Մոտ կես տարի մանկապարտեզի տնօրենին հնարավոր չէր լինում բերել դատարան, որպեսզի վկայություն տա։ Նա նոր մանկապարտեզ է բացել, տվյալները հրապարակված են։ Դատավորը ոստիկանությանն ասում է՝ պետք է բերման ենթարկել այս մարդուն վկայության համար, չէին անում, էլի մենք ենք գտել կոնտակտները։ Բացի այդ դատարանները շատ ծանրաբեռնված են»,-գործի ընթացքը ներկայացրեց ծնողը։
Մանրամասները տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում՝ մանկապարտեզում ծեծված երեխայի ծնողը չի բողոքում. Իրավապաշտպան
- Մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ
- Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը
- Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
- Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
- Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է