Ոսկու ու արծաթի հետ թանկացել են նաև մեդալները
Փարիզի օլիմպիական խաղերը աստիճանաբար մտնում են հունի մեջ: Մրցումների ծրագրում ընդգրկված 32 մարզաձևերում խաղարկվող մեդալների 329 հավաքածուի քանակը սկսել է օրավուր նվազել,-հայտնում է ՀԱՕԿ-ը:
Երկօրյա մրցումների արդյունքով խաղերի մասնակից 206 երկրներից 28 –ի հաշվին արդեն մեդալներ գրանցվել են:
Առաջին տասնյակում են հաջորդաբար՝ Ճապոնիա – 7 մեդալ / 4 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե /, Ավստրալիա – 6 / 4, 2 0 /, ԱՄՆ – 12 / 3, 6, 3 /, Ֆրանսիա – 8 / 3, 3, 2 /, Հարավային Կորեա – 6 / 3, 2 , 1 /, Չինաստան – 6 / 3, 1, 2 /, Իտալիա – 6 / 1, 2, 3 /, Ղազախստան – 3 / 1, 0, 2 /, Բելգիա – 2 / 1, 0, 1 / և Գերմանիա – 1 / 1, 0 , 0 /:
Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին և երկրորդ տեղերի համար մարզիկներին շնորհվող մեդալների արժեքը Տոկիոյի խաղերի համեմատ աճել է։ Ոսկե մեդալը մոտենում է հազար դոլարի նշագծին, հաղորդում է դանիական Saxo Group-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Արժեքի առավել աճը նկատվում է ոսկե մեդալների դեպքում. Տոկիոյի խաղերում եղած 763 դոլարից այժմ հասել է 935 -ի։ Արծաթե մրցանակները ՝ 415 –ից հասել է 473 –ի: Իսկ ահա բրոնզե մեդալները էժանացել են ու 4,1 դոլարից իջել են մինչև 3,9 -ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան