Ուղերձ, որը Իրանը հղում է հավատացյալներին
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսի պատկերի վիրավորական ներկայացման համար։
Փաստորեն Իրանը այս քայլով երկու շատ կարևոր ուղերձ է հղում` Իրանը որպես իսլամական պետություն չունի որևէ խնդիր այլ կրոնների հետ,
Հաջորդը քրիստոնեական արժեքների նկատմամբ իսլամական աշխարհի սոլիդարության և հանուն այդ արժեքների պաշտպանության պայքարելու պատրաստակամության մասին ուղերձ է հղում, ինչը ավանդական իսլամական կրոնի վերաբերմունքն է Հիսուս Քրիստոսի նկատմամբ, ով չափազանց կարևոր տեղ ունի իսլամի մեջ, որպես Աստծո մարգարեն։
Սա երկու մեծ կրոնների համերաշխությանն ուղղված ուղերձ է, որը Իրանը հղում է հավատացյալներին/,-իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։ ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին