Անի Քոչար. Գլխիս եկածի համար արդարացումներ փնտրող չեմ
Հաղորդավար, մոդել Անի Քոչարը գրում է.
«Ես համակերպվող տեսակ չեմ, ես ստեղծված իրավիճակին կուլ գնացող չեմ, ես հոսանքին համընթաց չեմ գնա միայն թե՝ ընդունվեմ կամ ընկալվեմ:
Ես իմ հավատի ու սկզբունքների համար մինչև վերջ կանգնող եմ, գլխիս եկածի համար արդարացումներ փնտրող չեմ, այլ ելքեր որոնող և ամեն փորձանք դասի վերածող և նշաձող սահմանող տեսակ եմ: Ու ինձ համար կա մի ճշմարիտ դատավոր, Տերն է: Թե չէ որքան մարդ, այնքան դատ:
Ու թող ամենքը դատվեն ըստ իրենցի, ինձ իմ Տիրոջ դատն ու իմ խիղճ էլ բավական են»։