Ցույց եմ տալիս, թե ինչպես է ՔՊ-ն իր ֆիրմաներով Երևանում անորակ շինարարական աշխատանքներ իրականացնում. Արթուր Չախոյան
Հասարակակն գործիչ Արթուր Չախոյանը թելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս անորակ տոմետապատած մայթեզրը։
«Ցույց եմ տալիս, թե ինչպես է ՔՊ-ն իր ֆիրմաներով անորակ շինարարական աշխատանքներ իրականացնում»,- հայտնում է հասարակական գործիչը։
Նրա խոսքով, տոմետները փշրվում են՝ չնայած նրան, որ տեղադրվել են մի տարի առաջ։
Նա հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով անորակ տոմետներով սալապատել է ավագանում ՔՊ-ական թեկանծու Նարեկ Պողոյանին պատկանող «Լիլիանարմ» ՍՊԸ-ն։
Արթուր Չախոյանը հիշեցնում է, որ նույն ընկերությունն էր անորակ տոմետներով սալիկապատել նաև Գայի պողոտայի մայթերը։
Հարակից հրապարակումներ`
- Մրգի վաճառքի կետում Երևանի քաղաքապետարանի գործողություններում ես կոռուպցիոն տարր եմ տեսնում. Արթուր Չախոյան
- Երբ Փաշինյանն ասում էր ԽԾԲ՝ խնամի, ծանոթ, բարեկամ, տենդերներ, սա հենց էդ պատմությունն է. Արթուր Չախոյան
- Ասեք՝ կթալանենք, ասեք՝ պետական միջոցները կմսխենք.Արթուր Չախոյանը՝ առանց ցեմենտի տոմետների մասին